Ռուսական բանակի գեներալ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տարածքում միջուկային հարվածի սցենարներ է մշակում
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի տարածքի վրա միջուկային հարձակման սցենարներ է մշակում, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային ծառայության ղեկավար, բանակի գեներալ Վլադիմիր Կուլիշովը։
Ռուս բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ այս իրավիճակը պահանջում է համարժեք միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի սահմանները պաշտպանելու համար։
«Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի հետախուզական գործունեության ակտիվությունն ընդլայնվում է, դաշինքի զորքերի օպերատիվ մարտական պատրաստության ինտենսիվությունը մեծանում է, որի ընթացքում մշակվում են Ռուսաստանի Դաշնության դեմ ռազմական գործողությունների սցենարներ, այդ թվում՝ միջուկային հարվածներ մեր տարածքում»,- հայտարարել է Վլադիմիր Կուլիշովը: