Ռուսական բանակը ռմբակոծել է Խարկովի և Զապորոժիայի շրջանները, կան վիրավորներ
Ռուսական բանակը ռմբակոծել է Խարկովի և Զապորոժիայի շրջանները, կան վիրավորներ

Ռուսական բանակը ռմբակոծել է Ուկրաինայի Խարկովի և Զապորոժիայի շրջանները։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական հարձակման թիրախը Խարկովի մարզի էներգահամակարգն է եղել։ Ռուսաստանը հարձակման համար օգտագործել է անօդաչու թռչող սարքեր և մարտավարական ինքնաթիռներ։

Խարկովի մարզի վրա հարձակման հետևանքով վնասվել են նաև բնակելի շենքեր, երկու մարդ վիրավորվել է։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ անօդաչու սարքերով հարձակում է իրականացվել Զապորոժիեի բազմահարկ բնակելի շենքի վրա, որից հետո հրդեհ է բռնկվել։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ մարդ։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 107-ը վնասազերծվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Հարձակման թիրախ են դարձել նաև Սումիի, Նիկոլաևի, Պոլտավայի, Կիևի, Չեռնիգովի, Չերկասի, Վիննիցայի, Ժիտոմիրի, Նիկոլաևի և Դնեպրոպետրովսկի շրջանները։