Ռուսական բանակի կողմից Խարկովի հրետակոծության հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։
Այս մասին հայտնում է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Նրա տվյալներով՝ ռուսական ուժերը չորս հարված են հասցրել քաղաքի բնակելի թաղամասին։
Խարկովի շրջանային վարչակազմի տվյալներով՝ հարձակումն իրականացվել է օդային ռումբերով։