Ռուսական բանակը գրավել է Դոնեցկի մարզի Կարամատորսկի շրջանի Ստեպանովկա բնակավայրը
Ռուսական օկուպացիոն բանակը գրավել է Դոնեցկի մարզի Կարամատորսկի շրջանի Ստեպանովկա բնակավայրը։ Այս մասին նշված է ուկրաինական մոնիտորինգի նախագծի՝ «Դիփ Սթեյթիս»-ի զեկույցում։
Ըստ վերլուծաբանների՝ օկուպացիոն ուժերը առաջ են շարժվում նաև Կուրախովոյի, Կոլեսնիկովկայի, Բոգոյավլենկայի և Կրեմեննայա Բալկայի ուղղությամբ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին հաղորդագրության համաձայն՝ օրվա ընթացքում ռազմաճակատում տեղի է ունեցել 226 ռազմական բախում։ Խարկովի ուղղությամբ ռուս զինվորականները ութ անգամ գրոհել են Վոլչանսկի մոտ, պաշտպանության ուժերը Կուպյանսկի մոտ հետ են մղել 19 հարձակում։
Ուկրաինայի անվտանգության և համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզանը հայտնել է, որ ռուսական բանակը հյուսիսից, հարավից և արևելքից գրոհում է Դոնեցկի մարզի Կուրախովո քաղաքը։
Միաժամանակ «Ֆորբս» հրատարակությունը գրում է, որ Ուկրաինայի զինված ուժերի լավագույն տեխնիկան աշխատում է Կուրսկի շրջանում, մինչդեռ արևելքում կրիտիկական մարտեր են ընթանում։