Խերսոնի վրա ռուսական ավիահարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակման հետեւանքով վիրավորվել է նաեւ վեց մարդ։ Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի խոսքով՝ օդային հարձակումն իրականացվել է Խերսոնի կենտրոնի վրա։
«Ռուսները քաղաքի վրա հարձակվել են առավոտյան ժամը 9-ին։ Սա ևս մեկ ապացույց է մեր թշնամու դաժանության և գարշելիության»,- ասել է Ալեքսանդր Պրոկուդինը։