Ռուսական ավիաընկերությունները Վրաստանի ուղղությամբ չվերթների արգելքի պատճառով կրել են ավելի քան 3 միլիարդ ռուբլու վնաս
Վրաստանի ուղղությամբ ավիաչվերթների արգելքի պատճառով, ռուսական ավիաընկերությունները կրել են ավելի քան 3 միլիարդ ռուբլու վնաս:
Ամենամեծ վնաս կրել է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը: Ավիաընկերության վնասը գերազանցում է մեկ միլիարդ ռուբլին:
«Աերոֆլոտ»-ի և «էս7»-ի կրած վնասը գերազանցում է 700 միլիոն ռուբլին:
Ավիաընկերությունները նշված տվյալները փոխանցել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանը, որպեսզի ստանան փոխհատուցում, որը նրանց խոստացել էր նախարարութունը՝ մինչև արգելքը: Սակայն, ինչպես հայտնի է, Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը փոխհատուցելու է միայն ուղղակի վնասը:
Նախարարության հայտարարությամբ, նախատեսված չվերթները չիրականացնելը ավիաընկերությանը ուղղակի վնաս չի հասցնում: