Ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Պոդգորիցայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել
Ռուսական ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը Պոդգորիցայի օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել: Լրատվությունը տարածել է «Դոժդ» հեռուստաալիքը:
Ինքնաթիռը պատկանում է S7 ընկերությանը: Ինչպես հայտնի է դարձել ինքնաթիռի մոտ հիմնախնդիրներ են ստեղծվել թռիչքից անմիջապես հետո: Վնասվել է ինքնաթիռի թևի մեխանիզմը: Այդ պատճառով ինքնաթիռը հնարավորություն չի ունեցել վայրէջք կատարել Մոնտենեգրոյի Տիվատ քաղաքում:
Ինչպես պատմում են ականատեսները, ինքնաթիռում գտնվող ուղևորների մոտ խուճապ է առաջացել: Ինքնաթիռը օդում անց է կացրել սովորականից շատ ժամանակ և օդաչուն որոշում է ընդունել վայրէջք կատարել Պոդգորիցայում:
Ավիաընկերությունում հայտարարել են, որ վթարային վայրէջքի ժամանակ ոչ ոք չի տուժել:
Հեղինակ -
Edgar Barsegyan