Ռուս զինվորականներն առևանգել են Դնեպրոռուդնոյե քաղաքի քաղաքապետ Եվհեն Մատվեևին
Ռուս զինվորականներն առևանգել են Դնեպրոռուդնոյե քաղաքի քաղաքապետ Եվհեն Մատվեևին։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։
Ռուսական օկուպացիոն ուժերը վերջին երեք օրվա ընթացքում առևանգել են Ուկրաինայի արդեն երկրորդ քաղաքի քաղաքապետի։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին Մելիտոպոլի քաղաքի քաղաքապետի առևանգման մասին։
«Այսօր ռուս պատերազմական հանցագործներն առևանգել են ևս մեկ՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ուկրաինացի քաղաքապետին՝ Դնեպրոռուդնոյեի ղեկավար Եվհեն Մատվեևին։ Տեղական զրոյական աջակցությամբ զավթիչները դիմում են տեռորի։ Ես կոչ եմ անում բոլոր պետություններին և միջազգային կազմակերպություններին դադարեցնեն ռուսական ահաբեկչությունը Ուկրաինայի և ժողովրդավարության դեմ»,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։