Ռուս զինվորականների կողմից Խարկովի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ
Ռուս զինվորականների կողմից Խարկովի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ

 

Ռուս զինվորականների կողմից Խարկովի վրա հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ 16 մարդ։ Այս մասին հայտնում է
Ռոյթերսը՝ հենվելով տեղի իշխանությունների ներկայացուցիչների վրա։

Նրանց տվյալներով՝ հրթիռները հարվածել են բնակելի շենքերին, ինչպես նաև շենքի առաջին հարկում գտնվող խանութներին և տեղական ենթակառուցվածքներին։

Ռոյթերսի փոխանցմամբ՝ հրշեջները մի քանի ժամ շարունակ մարել են կրակը։ Միաժամանակ տարհանման գործընթաց էր ընթանում։

Սակայն, ըստ տեղեկությունների, մի քանի հոգի դեռ համարվում են անհետ կորած։

Ինչպես գրում է Ռոյթերսը, Մոսկվան հերքում է խաղաղ բնակչության վրա միտումնավոր հարձակումը։