Ռուս զինվորականների կողմից Նովայա-Կախովկայի հրետակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ վիրավորվել
Ռուս զինվորականների կողմից Նովայա-Կախովկայի հրետակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ վիրավորվել

Ռուս զինվորականների կողմից Նովայա-Կախովկայի հրետակոծության հետեւանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին տեղեկություն է տարածում ուկրաինական լրատվամիջոցը՝ հիմնվելով Խերսոնի շրջանի դատախազության մամուլի ծառայության վրա։

ԶԼՄ-ների տվյալներով՝ ավիառումբն ընկել է բնակելի հատվածի վրա։

«Ռուս զինվորականները հարձակում են իրականացրել Խերսոնի շրջանի ժամանակավոր օկուպացված Նովայա-Կախովկա քաղաքի վրա՝ հավանաբար կառավարվող ավիառումբերով»,- հայտնել են մամուլի ծառայությունից։