Ռուս զինվորականների հետ միասին Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանների պաշտպանությանը կներգրավվեն նաև Հայաստանի սահմանապահ զորքերը
2025 թվականի հունվարի 1-ից ռուս զինվորականների հետ միասին Հայաստանի սահմանային ծառայությունը կներգրավվի Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա սահմանների պաշտպանությանը։
Այս մասին տեղեկությունը տարածել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն Հայաստանի և Իրանի, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանի պաշտպանությունը»,-ասված է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունում։
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարի և Ռուսաստանի նախագահի հանդիպմանը քննարկվել է հարցերի լայն շրջանակ, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ՝ կապված էներգետիկ, կրթական և հումանիտար ոլորտների հետ։