Ռուս զինվորականները ռմբակոծել են Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակելի շենքը, ութ մարդ վիրավորվել է
Ռուս զինվորականները ռմբակոծել են Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի բնակելի շենքը։ Վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս։
Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է բալիստիկ հրթիռներով հինգ հարկանի բնակելի շենքի վրա։
Ներկայումս տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ վիրավոր անչափահասներից մեկին տեղում օգնություն է ցուցաբերվել, իսկ մյուսը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոց։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարդիկ հավանաբար դեռ փլատակների տակ են։