Ռուս զինվորականները կասետային ռումբեր են կիրառել Խարկովի մարզի Վոլչանսկ քաղաքում, հինգ մարդ վիրավորվել է
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները կասետային ռումբեր են կիրառել Խարկովի մարզի Վոլչանսկում։
Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», արդյունքում տուժել են բուժանձնակազմը և քաղաքի ռազմա-շրջանի վարչակազմի ղեկավար Թամազ Ղամբարաշվիլին։
Նշված տեղեկությունը հաստատում են ՏԻՄ-ից։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ բժշկական անձնակազմի երկու անդամ, երկու վարորդ և Վոլչանսկի ռազմական վարչակազմի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ռուսական օկուպացիոն ուժերը մայիսի 10-ից գրոհում են Խարկովի մարզի բնակավայրերը։