Ռուս զինվորականները Իրպենում տարհանման ժամանակ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, կան զոհեր. Մամուլ
Ռուս զինվորականները Իրպենում տարհանման ժամանակ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, կան զոհեր, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով իր թղթակցին։
Լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Մեկ մարդ վիրավորվել է, նրա վիճակը ծանր է։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի փոխանցմամբ՝ ռուսները ականանետերից կրակ են բացել քաղաքի կամուրջներից մեկի ուղղությամբ, որով բնակչությունը փորձում էր հեռանալ քաղաքից։
Իրպենը Կիևի ծայրամասում գտնվող բնակավայր է, որը վերջին օրերին ինտենսիվ ռմբակոծվել է ռուսական ուժերի կողմից՝ Բուչուի, Գոստոմելի, Բորոդյանկիի, Վասիլկովի և Վորզելի հետ միասին։