Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում, Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է հինգ հրթիռ և «Կամիկաձե» անօդաչու թռչող սարք
Ռուս զինվորականները հրթիռային և օդային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում։ Հարվածներն իրականացվել են օդային և ցամաքային հրթիռների, ինչպես նաև «Շահիդ» տեսակի անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ։ Այս մասին տեղեկություն է տարածում Ուկրաինայի զինված ուժերը։
Ընդհանուր առմամբ, ռուս զինվորականներն օգտագործել են ինը տարբեր տեսակի հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է Ռուսաստանի արձակած ինը հրթիռներից հինգը և բոլոր «կամիկաձե» անօդաչու սարքերը։
Ռուսական կողմը գրոհել է ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտները։Հարձակման հիմնական ուղղությունը, մասնավորապես, Ուկրաինայի արևելքն է։