Ռուս զինվորականները Նիքոզի գյուղում, բռնազավթված գծի մոտ ձերբակալել են հայր Դավիթ Դուրգլիշվիլիին: Լրատվությունն այս մասին առաջին ալիքի մոտ հաստատել են պետական անվտանգության ծառայությունից:
Գերատեսչության լրատվությամբ, գործում է թեժ գիծ և միջադեպի վերաբերյալ տեղեկացված են Եվրամիության դիտորդական առաքելության անդամները:
Ինչպես առաջին ալիքին ասել է Նիքոզիի և Ցխինվալի թեմի ներկայացուցիչ, հայր Դավիթ Ճիղլաձեն, հայր Դավիթ Դուրգլիշվիլիին ռուս զինվորականները ձերբակալել են նրա սեփական այգում, որը գտնվում է բռնազավթված գծի մոտակայքում:
Հայր Դավիթ Դուրգլիշվիլին բռնազավթված Ավնեվի գյուղից է, 2008 թվականից հետո նա բնակվում է Գորիում և ծառայում է Նիքոզի և Ցխինվալի թեմում:
Հեղինակ -
Edgar Barsegyan