Ռուս զինվորականները բալիստիկ և թևավոր հրթիռներ են արձակել Ուկրաինայի տարածք
Ռուսաստանը բալիստիկ և թևավոր հրթիռներով հարձակում է սկսել Ուկրաինայի տարածքի վրա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները Սև ծովից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակել։
Ռուսական բանակը նաև անօդաչու թռչող սարքեր է օգտագործել Ուկրաինայի շրջանների վրա հարձակվելու համար։
Ուկրաինայի տարածքում լայնածավալ հարձակման պատճառով անջատվել է երկրի էլեկտրաէներգիան։
Ռուսական բանակի հարձակման թիրախ են դարձել Պոլտավայի և Զապորոժիեի շրջանները։ Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական մարտավարական ավիացիան օդային ռումբեր է նետել Զապորոժիեի շրջանում։
Հարձակման հետևանքով Պոլտավայի շրջանի Միրգորոդ շրջանի ինը բնակավայր մնացել է առանց գազի։