Ռուս զինվորականները ազատ են արձակել ձերբակալված Թեմուր Խուխաշվիլուն
Ռուս զինվորականների կողմից ձերբակալված Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղի բնակիչն ազատ է արձակված:
Բռնազավթող ռեժիմը Թեմուր Խուխաշվիլուն վրաց իրավապահներին է փոխանցել Էրգնեթիի պահակակետում:
Նրա ազատման դիմաց ընտանիքը վճարել է 2009 ռուսական ռուբլի:
Ազատ արձակվածին հարցաքննելու են ՆԳՆ-ի Շիդա Քարթլիի դեպարտամենտում: Ռուս զինվորականները հովվին ձերբակալել էին երեկ, Ծըթելուբանիի արոտավայրերում: