Ռուս զինվորականները Ախալուբանի գյուղի մոտակայքում բերման են ենթարկել երկու հովիվների և մի քանի ժամ անց ազատ արձակել
Ռուս զինվորականները Ախալուբանի գյուղի մոտակայքում բերման են ենթարկել երկու հովիվների: Նրանց ձերբակալել են մի քանի ժամ առաջ, օկուպացիոն գծի մոտակայքում:
Պետական անվտանգության ծառայությունից հայտնում են, որ նրանց չեն տեղափոխել օկուպացված Ցխինվալի, և նրանք արդեն ազատ են արձակվել: ՊԱԾ-ում հայտարարում են, որ հովիվներին արդեն հանձնել են վրացի իրավապահներին:
Ինչպես ականատեսը պատմեց Վրաստանի Առաջին ալիքին, ռուս զինվորականները հովիվներին խաբեությամբ տեղափոխել են օկուպացված տարածք:
«Ռուս զինվորականները զանգահարեցին մեզ, կովերը մեր կողմ են տեղափոխվել, անցեք և հետ տարեք նրանց: Ես մնացի կովերի մոտ, իմ հարևանն ու զարմիկը տեղափոխվեցին կովերը դուրս հանելու համար: Մի քանի ժամ սպասեցի, հետո հասկացա, որ նրանց ձերբակալել են», – ասաց ականատեսի հովիվը: