Ռուս զինվորականները անօդաչու սարքերով հարձակվել են Խերսոնի շրջանի վրա
Ռուս զինվորականները անօդաչու սարքերով հարձակվել են Խերսոնի շրջանի վրա:
Հարձակման հետեւանքով Բերիսլավ քաղաքում մեկ մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել են։
Այս մասին հայտնում է Խերսոնի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։
Պրոկուդինի խոսքով՝ վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոց։