Ռուս-ուկրաինական պատերազմում զոհված երկու վրացի մարտիկներին հուղարկավորել են զինվորական պատվով
Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ զոհված երկու վրացի մարտիկներին՝ Դավիթ Ռատիանիին և Գիա Բերիաշվիլիին այսօր հուղարկավորել են զինվորական պատվով։
Վրացի մարտիկներին տաճարներից դուրս են բերել պատվո պահակախմբի ուղեկցությամբ։ Գիա Բերիաշվիլիին հուղարկավորել են Թեմքայում, իսկ Դավիթ Ռատիանիին՝ Վարկեթիլի գերեզմանատանը։
Այսօր Քաշվեթիի և Սուրբ Մարիամի տաճարներում տեղի է ունեցել զոհված զինվորների քաղաքացիական հոգեհանգիստը։ Զոհերի ընտանիքներին իրենց ցավակցությունն են հայտնել շարքային քաղաքացիները, իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները։
Վրաստանի երկու քաղաքացիներ՝ Գիա Բերիաշվիլին և Դավիթ Ռատիանին մարտի 24-ին տեղափոխվել են հայրենիք։ Նրանք զոհվել են մարտի 18-ին Կիևի մոտ՝ Իրպեն շրջանում՝ Կիևի վրա ռուսական հարձակումը հետ մղելիս։հաս