Ռուս պատգամավորը խոստովանել է, որ Օդեսայի վրա  հրթիռային հարձակումը իրականացրել է Ռուսաստանը. «Բի-Բի-Սի»
Ռուս պատգամավորը խոստովանել է, որ Օդեսայի վրա հրթիռային հարձակումը իրականացրել է Ռուսաստանը. «Բի-Բի-Սի»

«Բի-Բի-Սի»-ի տեղեկություններով՝ ռուս պատգամավոր Եվգենի Պոպովը խոստովանել է, որ Օդեսայի վրա հրթիռային հարձակումը իրականացրել է Ռուսաստանը։

Ինչպես գրում է «Բի-Բի-Սի»-ն, իշխանամետ լրագրող, Պետդումայի պատգամավոր Եվգենի Պոպովը BBC Newshour-ի հաղորդմանը տված հարցազրույցում խոստովանել է, որ Օդեսայի նավահանգստի վրա հարձակումն իրականացվել է ռուսական հրթիռներով։

Ինչպես նշել է Պոպովը, ռուսական հրթիռների թիրախը եղել են հրթիռային համակարգերը, որոնք, ըստ նրա, գտնվում են նավահանգստում։

«Մենք հարձակվել ենք Օդեսայի նավահանգստի ռազմական ենթակառուցվածքի վրա։ Դուք լավ գիտեք հրթիռների անունները։ Սրանք «Հարպուն» հրթիռներն են։ Նրանք գտնվել են Օդեսայում, և մենք ոչնչացրել ենք դրանք։ Հարձակման հետևանքով ոչ ոք չի զոհվել կամ վիրավորվել։ Մենք չենք խախտել Ստամբուլի պայմանագիրը: Մենք պարզապես ոչնչացրել ենք Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքը, և մենք դա նորից կանենք»,- ասել է Պոպովը։

Բացի այդ, ինչպես գրում է «BBC»-ն, միջադեպը մեկնաբանել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով՝ ռուս պաշտոնյաներն Անկարային ասել են, որ Մոսկվան կապ չունի Օդեսայի նավահանգստի հրթիռային հարձակման հետ։