Ռուս պատգամավոր Լեոնիդ Սլուցկի. «Ազովցիների» ոչ մի փոխանակում չպետք է լինի և նրանց ճակատագիրը պետք է որոշի տրիբունալը

10:40, 22.05.2022

Ռուս պատգամավոր Լեոնիդ Սլուցկին արձագանքում է մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ նա նշել է, որ կուսումնասիրվի Վիկտոր Մեդվեդչուկին «Ազովցիների» հետ փոխանակելու հնարավորությունը։ Նա ասում է, որ տեղեկությունը կոնտեքստից դուրս է տարածվել:

«Ազովցիներին չպետք է փոխանակել, նրանց ճակատագիրը պետք է որոշի տրիբունալը», – Սլուցկիի խոսքերն է մեջբերում Telegram-ը։

Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական խմբի անդամ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ պաշտոնական Մոսկվան «ուսումնասիրում է Մարիուպոլի պաշտպաններին Վիկտոր Մեդվեդչուկի հետ փոխանակելու հարցը»։

Նմանատիպ