Ռուս օկուպանտները Քվեշի գյուղում ձերբակալել են մոտ 80-ամյա տղամարդու
Ռուս օկուպանտները օկուպացված գոտու մոտ, Գորիի մունիցիպալիտետի Քվեշի գյուղում ձերբակալել են մոտ 80-ամյա տղամարդու:
Ամիրան Մելաձեի օկուպացված գոտու մերձակայքում ռուս զինվորականները ձերբակալել են այն պահին, երբ նա ծնեբեկ էր հավաքում:
ՊԱԾ-ի տեղեկությամբ, տեղի ունեցածի առնչությամբ գործարկվել է թեժ գիծ և տեղեկությունն արդեն փոխանցվել է Եվրամիության դիտորդական առաքելությանը: