Ռուս օկուպանտները հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների վրա
Լուսադեմին ռուս օկուպանտները ռմբակոծել են Ուկրաինայի Նիկոլաև քաղաքը։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։ Հարձակման հետևանքով այրվել է քաղաքի սուպերմարկետներից մեկը։
Երկու ուժեղ պայթյուն է հնչել նաև Խարկովում։ Քաղաքում օդային ռմբակոծությունների ձայները լսվել են գրեթե ողջ գիշեր։ Ըստ տեղեկությունների՝ օկուպանտների հարձակումը մարդկային զոհերի չի հանգեցրել։
Հրթիռային հարձակում է իրականացվել նաև Դնեպրոպետրովսկի մարզում։ Արդյունքում ավերվել են եկեղեցին ու մանկապարտեզը։