Վրաստանում, օկուպացված Ախալգորիի մոտ, Ախմաջի գյուղի մոտ օկուպացնող ռեժիմը ձերբակալել է Վրաստանի 4 քաղաքացու:
Ձերբակալվածներից մեկն անչափահաս էր, որին ռուս զինվորականներն արդեն ազատ են արձակել: Մնացած երեք ձերբակալվածները Կասպիի մունիցիպալիտետի բնակիչներ են:
Լամիսղանայի բնակիչ Գիորգի Զարիձեն, Բոժամ գյուղի բնակիչներ Մերաբ և Էմզար Գամխիտաշվիլիներին դե ֆակտո ռեժիմը մեղադրում է «սահմանն» անօրեն հատելու մեջ: Նրանք տեղափոխվել են «ժամանակավոր մեկուսարան»:
Կասպիի մունիցիպալիտետի 4 բնակիչներին անօրեն ձերբակալելուց անմիջապես հետո Վրաստանի ՊԱԾ-ը ակտիվացրել է «թեժ գիծ» և տեղեկություն փոխանցել Եվրամիության դիտորդական առաքելությանը (EUMM):