Ռուս ընդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին լքել է բանտը 50 օրյա բանտարկությունից հետո
Ռուս ընդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին լքել է բանտը 50 օրյա բանտարկությունից հետո: «Դրամաշորթության դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավարը պատիժ էր կրում վարչական իրավախախտման պատճառով:
Սկզբում Նավալնիին ձերբակալել էին 30 օրով, նա մեղադրվում էր Մոսկվայում չարտոնված ցույց կազմակերպելու մեջ: Պատիժը կրելուց հետո նրան մեղադրել են մեկ այլ ցույց կազմակերպելու մեջ, հանցանքը ծանրացրել են և նրան սահմանել ևս 20 օր:
Բանտից դուրս եկած Նավալնիին դիմավորել են լրագրողները և նրա շտաբի անդամները:
Հեղինակ -
Edgar Barsegyan