Ռումինիայում էլեկտրաէներգիայի արտադրության նվազման պատճառով օգոստոսի ընթացքում արտակարգ դրություն է հայտարարվել
Ռումինիայում օգոստոսի ամբողջ ժամանակահատվածի համար համապետական արտակարգ դրություն է հայտարարվել։ Դրա պատճառը էլեկտրաէներգիայի արտադրության նվազումն է, ինչն առաջացրել է Դանուբ գետում ջրի մակարդակի անկումը մինչև ռեկորդային ցածր նիշ։ Սրա պատճառով երկրի միջուկային ռեակտորներից մեկի աշխատանքը դադարեցվել է։
Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանի հայտարարությամբ՝ կառավարությունը ֆինանսավորում է հատկացրել Դանուբի վրա ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի ջրհոսքի ուղղությունը ժամանակավորապես փոխվի ջրանցքի միջոցով, և պահպանվի երկրորդ միջուկային ռեակտորի կապը էլեկտրահամակարգի հետ։
Ռումինիայի վարչապետի խոսքով՝ բանակցություններ են ընթանում նաև Ուկրաինայի և հարևան երկրների հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի պիկային սպառման ժամերին, անհրաժեշտության դեպքում, ապահովվի էլեկտրաէներգիայի ներկրումը։
«Այս օրերին Transelectrica և Nuclearelectrica ընկերությունները Ուկրաինայի հետ բանակցություններ կվարեն էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ, հատկապես երեկոյան ժամերի համար։ Բացի այդ, բանակցություններ ենք վարում Բուլղարիայի, Հունաստանի և տարածաշրջանի այլ շուկաների հետ, որպեսզի երեկոյան պիկային ժամերին առավելագույնս բավարարենք երկրի ներքին պահանջարկը», – հայտարարել է Բոլոժանը։