Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է կործանվել
Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է կործանվել

Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է կործանվել: Այս մասին տեղեկությունը տարածում են ռումինական լրատվամիջոցները՝ հիմնվելով Ռումինիայի պաշտպանության նախարարության վրա։

Անօդաչու թռչող սարքի մասերը հայտնաբերվել են Բրայլ քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղատնտեսական դաշտում։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեպքը հետաքննվում է։

Բացի այդ, ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, անօդաչու թռչող սարքը պատկանել է Ռուսաստանին, և այն փորձում էր հարձակվել Ուկրաինայի վրա, երբ դուրս է եկել դասավորվածությունից և կործանվել։