Ռումինիայի զինվորականները Սև ծովում «Գերբերա» տեսակի երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել

22:36, 11.08.2026
Ռումինիայի զինվորականները Սև ծովում «Գերբերա» տեսակի երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, որոնք շարժվում էին Neptun Deep խորջրյա բնական գազի նախագծի հարևանությամբ։
Այս մասին հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռադու Միրուցեն։
Ափամերձ պահպանության ծառայության մասնագետները երկու անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Կոնստանցա քաղաքից մոտավորապես 90 ծովային մղոն հեռավորության վրա։
«Պաշտպանության նախարարությունը կապ է հաստատել ուկրաինացի գործընկերների հետ, որոնք հաստատել են, որ այդ համակարգերը իրենց չեն պատկանում», – նշել է Ռադու Միրուցեն։
Նավագնացության անվտանգության և հարթակի պաշտպանության նպատակով Ռումինիան որոշել է անօդաչու սարքերը ոչնչացնել պայթեցման ճանապարհով։
Ի գիտություն՝ «Գերբերա» տեսակի անօդաչու թռչող սարքը արտադրվում է Ռուսաստանում և, սովորաբար, օգտագործվում է հետախուզության կամ հակառակորդի պաշտպանությունը ստուգելու համար։

Նմանատիպ