Ռումինիայի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն պետք է ուժեղ, համակարգված արձագանք ունենա, երբ Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռները կամ ինքնաթիռները մտնեն դաշինքի օդային տարածք
Ռումինիայի պաշտպանության նախարար Անխել Թիլվարը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ուժեղ, համակարգված արձագանք ունենա, երբ Ուկրաինայի ուղղությամբ արձակված ռուսական հրթիռները կամ ինքնաթիռները մտնեն դաշինքի օդային տարածք։
«B9-ի երկրները խորապես անհանգստացած են ՆԱՏՕ-ի օդային տարածք ռուսական ինքնաթիռների և հրթիռների կրկնվող ներխուժմամբ։ Ուստի անհրաժեշտ է դաշնակիցների մակարդակով ուժեղ, համակարգված արձագանք»,- ասել է Անխել Թիլվարը։
Սեպտեմբերի սկզբին ՆԱՏՕ-ի երկրները, Ռումինիան և Լատվիան արձանագրել են իրենց օդային տարածք ռուսական ինքնաթիռների մուտքի փաստը։
Ռումինիան 650 կմ սահման ունի Ուկրաինայի հետ։