Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ժամանել է Կիև։ Նա համապատասխան տեսանյութը հրապարակում է «Թվիթեր» սոցիալական ցանցում։
Ուկրաինայում են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները։
Կիև այցից մեկ օր առաջ Ռումինիայի նախագահը Կոնստանցայում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ։
Ինչպես հայտարարել է Կլաուս Յոհանիսը երկկողմ մամուլի ասուլիսի ժամանակ, Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհելը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ։ Ռումինիայի նախագահը սա համարում է բարոյական, տնտեսական և անվտանգության տեսակետից որոշում։