Ռումինիայի նախագահը արտակարգ պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել ռուսական անօդաչու սարքի կողմից օդային տարածքի խախտման պատճառով
Ռումինիայի նախագահ Նիկոս Դանը հրավիրել է Պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ՝ ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից Ռումինիայի օդային տարածքը խախտելու պատճառով։
Ինչպես նշել է Նիկոս Դանը, Ռուսաստանը կրում է միջադեպի ողջ պատասխանատվությունը։
Նրա խոսքով՝ ինքը ոչ մի պարագայում թույլ չի տա, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմը տարածվի Ռումինիայի քաղաքացիների վրա։
«Իրադարձության աննախադեպ բնույթը պահանջում է ուժեղ, համակարգված և համապատասխան արձագանք ազգային, դաշնակցային և միջազգային մակարդակներում։ Ես վճռականորեն հայտարարում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կրում է այս միջադեպի ողջ պատասխանատվությունը։ Չկա որևէ երկիմաստություն այն մասին, թե ով է այս ագրեսիայի հեղինակը և որն է դրա պատճառը։ Ռումինիայի ազգային տարածքի և քաղաքացիների պաշտպանությունը մնում է իմ գերագույն պարտականությունը՝ համաձայն Սահմանադրության», – նշել է Ռումինիայի նախագահը։
Բացի այդ, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ռումինիան և Ֆրանսիան կանչել են Ռուսաստանի դեսպաններին միջադեպի պատճառով։
Տեղեկատվության համար, ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի սահմանային Գալաթի քաղաքում գտնվող 10-հարկանի շենքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել բնակարաններից մեկում և վիրավորվել երկու մարդ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ սա առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչու թռչող սարքը վնաս է հասցրել Ռումինիայի խիտ բնակեցված տարածքում։