Ռումինիայի նախագահ.Մենք աջակցում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրմանը ԵՄ-ին
Ռումինիայի նախագահ.Մենք աջակցում ենք Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրմանը ԵՄ-ին

Ռումինիան աջակցում է Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի ինտեգրմանը Եվրամիությանը,- ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը։

«Ռումինիան լիովին աջակցում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը։ Եվրամիության այս գործընկերների տեղը եվրոպական ընտանիքում է, և Ռումինիան կանի ամեն ինչ, որպեսզի դա իրականություն դառնա»,- ասել է Ռումինիայի նախագահը։