Ռումինիայի նախագահ. Կարևոր է ուժեղացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային
Ռումինիայի նախագահ. Կարևոր է ուժեղացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Ուկրաինային, Մոլդովային, Վրաստանին, Բոսնիա և Հերցեգովինային

Կարևոր է ուժեղացնել դաշինքի աջակցությունը ինչպես Ուկրաինային, այնպես էլ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ամենախոցելի գործընկերներին, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը և Բոսնիա և Հերցեգովինան,- Բուխարեստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսում ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը։

«Հանդիպման ժամանակ մենք ընդգծեցինք Ռումինիայի ուժեղ և կոնկրետ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը։ Մենք նաև ընդգծեցինք դաշինքի աջակցության ուժեղացման կարևորությունը ինչպես Ուկրաինային, այնպես էլ ՆԱՏՕ-ի ամենախոցելի գործընկերներին տարածաշրջանում, ինչպիսիք են Մոլդովան, Վրաստանը և Բոսնիա և Հերցեգովինան: Լրացուցիչ մարտահրավեր է սևծովյան տարածաշրջանում ռազմավարական կայունության ամրապնդումը, որը ներառում է առանցքային ասպեկտներ, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությունը և ծովային երթևեկության ազատությունը»,- ասել է Կլաուս Յոհանիսը։

Կլաուս Յոհանիսի և Ենս Ստոլտենբերգի հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկից մեկ օր առաջ։ Նախարարական հանդիպման շրջանակներում նախատեսվում է հանդիպում նաեւ Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ։