Ռումինիայի նախագահ. Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրախորհրդի նիտին Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալը առանցքային է մեր սեփական արժեքների շուրջ ամուր և կայուն վահան կառուցելու համար
Ռումինիայի նախագահ. Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրախորհրդի նիտին Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալը առանցքային է մեր սեփական արժեքների շուրջ ամուր և կայուն վահան կառուցելու համար

Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրախորհրդի նիտին Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալը առանցքային է մեր սեփական արժեքների շուրջ ամուր և կայուն վահան կառուցելու համար, – ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը Ուկրաինայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով, տատանվելու ժամանակ չկա, գործընկերներին անհրաժեշտ է ուժեղացնել երկարաժամկետ աջակցությունը, օգնել հաղթահարելու մարտահրավերները։

«Մենք եվրոպական պատմության շրջադարձային կետում ենք։ Հատուկ ժամանակը պահանջում է հատկապես ռազմավարական հեռատես արձագանք: Հաջորդ շաբաթ կայանալիք Եվրախորհրդի նիստին Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելը առանցքային է մեր սեփական արժեքների շուրջ ամուր և կայուն վահան կառուցելու համար: Սա վերաբերում է մեր հարեւանությամբ անվտանգություն և կայունություն ապահովելու մեր կարողությանը: Տատանվելու ժամանակ չի մնացել։ Գործընկերները մեր կարիքն ունեն, որպեսզի ուժեղացնենք երկարաժամկետ աջակցությունը, ամրացնենք ճկունությունը և օգնենք դիմակայել մարտահրավերներին՝ լինի դա սովորական, թե հիբրիդային», – ասել է Ռումինիայի նախագահը: