Ռումինիայի, Լեհաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանը, եվրաատլանտյան նկրտումներին
Ռումինիայի, Լեհաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ վերահաստատելով աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ինքնիշխանությանը, եվրաատլանտյան նկրտումներին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Ռումինիա-Լեհաստան-Թուրքիա մինիստերիալի ավարտից հետո երեք երկրների արտգործնախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ:

Հայտարարության համաձայն, արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկու երկրների եվրաատլանտյան նկրտումները:

«Մենք պայմանավորվեցինք, որ ՆԱՏՕ-ի զսպող և պաշտպանողական դիրքի և Դաշինքի քաղաքական հարթության հետագա ամրապնդումը, կայունության ամրապնդումն ու «բաց դռների քաղաքականության, ինչպես նաև նրա Արևելյան և Արևմտյան Բալկանյան գործընկերներին աջակցելը կրկին կարևոր են մնում: Մենք շեշտում ենք ՆԱՏՕ-ի շարունակական հետաքրքրությունը մեր գործընկերների հետ առարկայական երկխոսության ուղղությամբ, հաշվի առնելով, որ այդ հարաբերությունները պետք է մնան փոխշահավետ», – ասված է հայտարարության մեջ:

Առաջին դիվանագետների ուղերձում նշվել է նաև Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների եռակողմ մինիստերիալին հրավիրելու կարևորությունը:

«Այս ֆոնին այսօր մենք Ուկրաինայի և Վրաստանի արտգործնախարարներին հրավիրեցինք Բուխարեստ ոչ պաշտոնական հանդիպման և կարծիքների փոխանակման:

Մենք Վրաստանում և Ուկրաինայում մեր գործընկերներին հավաստիացրել ենք մեր երկրներին իրենց աջակցելու և օժանդակելու անսասան հանձնառության մեջ: Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Վրաստանին և Ուկրաինային, նրանց անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ դրանց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և երկու երկրների եվրաատլանտյան նկրտումները:

Մենք պայմանավորվեցինք շարունակել համակարգումը եռակողմ ձևաչափով` ՆԱՏՕ-ի հետագա զարգացմանը նպաստելու և այս ոլորտում նախագծեր և նախաձեռնություններ իրականացնելու գործում գործընկերներին աջակցելու համար», – ասված է հայտարարության մեջ: