Ռումինիայի ֆերմերները թույլ չեն տալիս բեռնատարներին հատել «Սիրետի» անցակետը, որը գտնվում է ուկրաինական «Պորուբնոեի» դիմաց
Ռումինիայի ֆերմերները թույլ չեն տալիս բեռնատարներին հատել «Սիրետի» անցակետը, որը գտնվում է ուկրաինական «Պորուբնոեի» դիմաց։
Ուկրաինայի պետական սահմանների պահպանության ծառայության տվյալներով՝ ներկայումս անհայտ են ֆերմերների կողմից շրջափակման պատճառները և գնահատված տևողությունը։
«Ներկայումս Ուկրաինա անցնելու էլեկտրոնային հերթում գրանցված է մոտավորապես 825 բեռնատար»,- հայտնել են պետական սահմանի պահպանության վարչությունում։
Բացի այդ, մեքենաների, մարդատար ավտոբուսների և հետիոտների շարժը շարունակվում է սովորական ռեժիմով։
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, Ռումինիան դարձել է ուկրաինական ապրանքների հիմնական տարանցիկ երկրներից մեկը՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից և ծովային ճանապարհի շրջափակման սկսվելուց հետո։
Ռումինիայի դերը մեծացել է Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների կողմից ուկրաինական գյուղմթերքների ներմուծման էմբարգոյից, ինչպես նաև Լեհաստանի կողմից ուկրաինական սահմանի մի քանի անցակետերի շրջափակումից հետո։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին հաղորդվել էր, որ Ուկրաինայի և Լեհաստանի կառավարությունները համաձայնության են եկել սահմանի ապաշրջափակման գործողությունների ծրագրի շուրջ, սակայն ամբողջական ապաշրջափակում դեռևս տեղի չի ունեցել։