Ռումինիայի արտգործնախարար. Ռուսական հարձակումները Ռումինիայի սահմանին, Ուկրաինայի հարավային նավահանգիստներում ռազմական հանցագործություն են
Ռուսաստանի հարձակումները Ռումինիայի սահմանների վրա, Ուկրաինայի հարավային նավահանգիստների վրա, ռազմական հանցագործություն են, հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիկա Օդոբեսկուն Ուկրաինա կատարած այցի ժամանակ։
Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, ԵՄ արտգործնախարարների ժամանումը Ուկրաինա աջակցության ուժեղ ազդանշան է։
Օդոբեսկուն նշել է, որ որոշ նավահանգիստներ, որոնք պարբերաբար ենթարկվում են օդային հարվածների, գտնվում են Ռումինիայի տարածքի մոտ՝ Դանուբի մյուս կողմում, և որ ռուսական ռազմական անօդաչու թռչող սարքերի բեկորներ արդեն հայտնաբերվել են Ռումինիայում։
«Այն, ինչ անում է Ռուսաստանը մեր սահմանի մոտ, խաթարում է Ուկրաինայի տնտեսությունը, պարենային անվտանգությունը, այդ թվում՝ համաշխարհային մակարդակով, և քաղաքացիական նավարկությունը Սև ծովում»,- ասել է Ռումինիայի արտգործնախարարը։