Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Ես դիմում եմ իմ գործընկերներին՝ ավելի մեծ աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին, հատկապես Մոլդովային և Վրաստանին
Ես կոչ եմ անում իմ գործընկերներին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին, հատկապես Մոլդովային և Վրաստանին, – ՆԱՏՕ-ի արտակարգ մինիստերիալի նիստից առաջ ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն:
«Այսօր ԱԳ նախարարների հանդիպումը շատ ժամանակին է, ինչ վերաբերում է Ռումինիային, մեզ համար ամենակարևորը արձագանքն է, որ ՆԱՏՕ-ն պետք է ունենա ռուսական ագրեսիային, հետևողական համախմբումը արևելյան թևի զսպման և պաշտպանության առումով։ Մեզ համար շատ կարևոր է արագացնել Ռումինիայում մարտական խմբերի ձևավորումը, որոնք կգլխավորեն Ֆրանսիան»,- ասել է Աուրեսկուն։
Բոգդան Աուրեսկուն նշում է, որ ՆԱՏՕ-ն պետք է վերանայի իր փիլիսոփայությունը և ենթակառուցվածքները, քանի որ այժմ իրավիճակը բոլորովին այլ է:
«Մենք պետք է այս դիրքորոշումը հարմարեցնենք ներկայիս իրականությանը, որը ցույց է տալիս, որ ռուսական զինված ուժերը գտնվում են Ուկրաինայում և Բելառուսում»,- ասել է Աուրեսկուն։
Ռումինիայի արտգործնախարարի խոսքով՝ երկրի նախագահի ընդունած որոշման համաձայն՝ հաջորդ ֆինանսական տարվանից Ռումինիան ՆԱՏՕ-ի բյուջեում ներդրումը կավելացնի մինչև ՀՆԱ-ի 2,5 տոկոսը՝ առկա 2 տոկոսի փոխարեն։
Դաշինքի արտաքին գործերի նախարարները հավաքվում են Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի արտակարգ հանդիպման համար: Հանդիպմանը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներ, մասնակցում են Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչները։ Հանդիպմանը հրավիրված է նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։ Այսօրվա նախարարական հանդիպմանը քննարկվելիք գլխավոր հարցը Ուկրաինայում տիրող իրավիճակն է։