Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Մենք Ադրբեջանի հետ քննարկել ենք «Սև ծով-Կասպից ծով» երթուղու արագ իրականացման հարցը, մենք աշխատում ենք այդ նախաձեռնության վրա Վրաստանի և Թուրքմենստանի հետ միասին
Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Մենք Ադրբեջանի հետ քննարկել ենք «Սև ծով-Կասպից ծով» երթուղու արագ իրականացման հարցը, մենք աշխատում ենք այդ նախաձեռնության վրա Վրաստանի և Թուրքմենստանի հետ միասին

Ռումինիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Սև և Կասպից ծովերը միացնող երթուղին։

Ինչպես Բուխարեստում կայացած համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ռումինիայի ԱԳՆ ղեկավար Լումինիկա Օդոբեսկուն, նշված նախաձեռնությունը թույլ է տալիս ապրանքների նոր հոսքեր ներգրավել Հարավային Կովկասից, Կենտրոնական Ասիայից և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանից։

«Մենք քննարկել ենք մեր երկրների ջանքերի արագացումը՝ «Սև ծով-Կասպից ծով» միջազգային տրանսպորտային երթուղին որքան հնարավոր է շուտ գործարկելու համար։ Սա նախաձեռնություն է, որի զարգացման վրա մենք աշխատում ենք Վրաստանի և Թուրքմենստանի հետ միասին։ Դա մեզ թույլ կտա բեռների նոր հոսքեր ներգրավել Հարավային Կովկասից, Կենտրոնական Ասիայից և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանից և մեր նավահանգիստները Սև ծովում և Կասպից ծովում վերածել կարևոր տարանցիկ կենտրոնների Արևելքի և Արևմուտքի առանցքի վրա»,- ասաց Ռումինիայի Արտաքին գործերի նախարարը: