Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Հասկանալի է, որ արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունումը խարխլում է եվրոպական օրակարգը, մենք պետք է Վրաստանը շատ մոտ պահենք Եվրամիությանը
Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Հասկանալի է, որ արտաքին ազդեցության մասին օրենքի ընդունումը խարխլում է եվրոպական օրակարգը, մենք պետք է Վրաստանը շատ մոտ պահենք Եվրամիությանը

Օտարերկրյա ազդեցության մասին օրենքի ընդունումը խարխլում է Վրաստանի վերաբերյալ Եվրամիության օրակարգը։ Վրաստանը պետք է կանխատեսելի լինի և համապատասխանի իր եվրոպական օրակարգին, Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից առաջ լրագրողներին ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն։

Նրա խոսքով, Ռումինիան լիովին աջակցում է վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին։

«Մենք կշարունակենք քննարկումը, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ Վրաստանը մեզ մոտ լինի, բայց պարզ է, որ այս օրենքի ընդունումը խարխլում է եվրոպական օրակարգը։ Կարեւոր է այս ուղերձը փոխանցել նաեւ Վրաստանի իշխանություններին։ Եվս մեկ անգամ կասեմ, որ Վրաստանը Ռումինիայի գործընկերն է, մենք պետք է Վրաստանը շատ մոտ պահենք Եվրամիությանը և շարունակենք աջակցել բնակչությանը»,- ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարը։