Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Չնայած վերջին իրադարձություններին, իսկապես կարևոր է պահպանել կապը Եվրամիության հետ, սա ուղերձ է վրաց ժողովրդին
Ռումինիայի արտաքին գործերի նախարար. Չնայած վերջին իրադարձություններին, իսկապես կարևոր է պահպանել կապը Եվրամիության հետ, սա ուղերձ է վրաց ժողովրդին

Չնայած վերջին իրադարձություններին, իսկապես կարևոր է պահպանել կապը Եվրամիության հետ։ Սա մեսիջ է վրաց ժողովրդին,- ասել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լումինիտա Օդոբեսկուն՝ Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Լրագրողների հետ զրույցում Լումինիտա Օդոբեսկուն նշեց Եվրամիության արտաքին գործերի նախարարության օրակարգային հարցերը։

«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, իրավիճակը Մերձավոր Արևելքում և Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի օրակարգում են։ Չնայած վերջին իրադարձություններին, իսկապես կարևոր է պահպանել կապը Եվրամիության հետ։ Սա ուղերձ է վրաց ժողովրդին»,- ասել է Ռումինիայի արտգործնախարարը։