Ռումինիայի ԱԳՆ. Ռումինիան շարունակում է կայուն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը
Ռումինիայի ԱԳՆ. Ռումինիան շարունակում է կայուն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Ռումինիան շարունակում է կայուն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, – ասվում է Ռումինիայի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:

«Այսօր մենք նշում ենք Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ռազմական հակամարտության 13-րդ տարելիցը: Ռումինիան շարունակում է վճռականորեն աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – ասվում է Ռումինիայի ԱԳՆ հայտարարության մեջ: