Ռումինիայի ԱԳՆ. Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Շովիի ավերիչ սողանքի զոհերի ընտանիքներին
Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը իր ցավակցությունն է հայտնում Շովիում սողանքի ժամանակ զոհվածների ընտանիքի անդամներին։
«Մեր խորը վիշտն ենք հայտնում Վրաստանում, Շովիում տեղի ունեցած ավերիչ սողանքի զոհերի ընտանիքներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և հուսով ենք, որ անհետ կորածները կվերադառնան անվտանգ»,- ասված է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետևանքով զոհվել է 11 մարդ։
Վրաստանում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր։