Ռումինիան Կալին Գեորգեսկուի գործով արտաքսել է երկու ռուս դիվանագետի

21:52, 05.03.2025

Ռումինիան արտաքսել է երկու ռուս դիվանագետների՝ չեղյալ հայտարարված նախագահական ընտրություններում առաջինը զբաղեցրած Կալին Գեորգեսկուի գործով։

Ըստ ռումինական լրատվամիջոցների՝ երկրի իշխանությունները պերսոնա նոն գրատա են հայտարարել Բուխարեստում ՌԴ ռազմական կցորդ Ալեքսանդր Չուրպինին և նրա տեղակալ Եվգենի Իգնատիևին։

Ռումինական լրատվամիջոցները հայտնում են, որ Իգնատիևի անունը կա Կալին Գեորգեսկուի հետաքննության նյութերում։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ որոշումը կապված է այնպիսի գործողությունների հետ, որոնք հակասում են 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին:

Ռումինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կալին Գեորգեսկուի կողմնակից Մարիան Մոտոկուն զանգահարել է ՌԴ դեսպանատուն եւ խնդրել կապ հաստատել գնդապետ Եվգենի Իգնատիեւի հետ։ Ռումինական լրատվամիջոցները հայտնում են, որ մինչ Ռուսաստանի դեսպանատուն զանգահարելը Մարիան Մոտոկուն զրուցել է Կալին Գեորգեսկուի հետ, որի ժամանակ վերջինս հայտնել է Մոտուկուին, որ ինքը «պլան ունի», որը միայն ինքը գիտի։

Նմանատիպ