Ռումինիան և Իռլանդիան շնորհավորում են Վրաստանին եվրոպական հեռանկար ստանալու կապակցությամբ
Ռումինիան և Իռլանդիան շնորհավորում են Վրաստանին եվրոպական հեռանկար ստանալու կապակցությամբ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննեսը «Associated Trio»-ի վերաբերյալ Եվրահանձնաժողովի այսօրվա որոշումը համարում է արժանի մրցանակ։

«Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը»,- գրել է Ռումինիայի նախագահը «Twitter»-ում։

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն իր վրացի գործընկերոջը՝ Իլիա Դարչիաշվիլիին շնորհավորել է եվրաինտեգրման ուղղությամբ հերթական քայլի կապակցությամբ։

«Մենք կարծում ենք, որ ձեր երկիրը եվրոպական ընտանիքում միավորվելու ճիշտ ուղու վրա է։ Ռումինիան պատրաստ է շարունակել աջակցել ձեր ջանքերին»,- գրել է Բոգդան Աուրեսկուն «Twitter»-ում։

Երեք ասոցացված երկրներին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի հանձնարարականը գնահատում է նաև Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը։

«Ես ողջունում եմ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հանձնարարականը, ինչպես նաև այն հանձնարարականը, որ Վրաստանը ընդունի եվրոպական հեռանկար և թեկնածուի կարգավիճակ, երբ առաջնահերթությունները կատարվեն», – ասել է Իռլանդիայի վարչապետը։

«Լավ որոշում»՝ այսպես է գնահատում Եվրահանձնաժողովի եզրակացությունը Իռլանդիայի արտգործնախարար Սայմոն Քովանը։