Ռումինիան 1,4 մլն դոլար կնվիրաբերի ՆԱՏՕ-ի հիմնադրամին, որի նպատակն է աջակցել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը
Ռումինիան 1,4 մլն դոլար կնվիրաբերի ՆԱՏՕ-ի հիմնադրամին, որի նպատակն է աջակցել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Այս մասին հայտարարություն է տարածում Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը։
Այս որոշման մասին ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն գրավոր տեղեկացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին և նշված երկրների հրամանատարներին։
Նշված գումարից 300 հազար դոլարը կհատկացվի Վրաստանի պաշտպանունակության ամրապնդմանը։