Ռումինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրվել են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան

21:31, 25.10.2022

Ռումինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բուխարեստում նախատեսված ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը հրավիրվել են Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը հրավիրված են նաև Ֆինլանդիան, Շվեդիան և Բոսնիա և Հերցեգովինան։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումների կատարման հարցը, Ուկրաինայում ընթացող պատերազմը, էներգետիկ անվտանգությունը և գործընկերների հետ հարաբերությունները։

Նոյեմբերի 29-ին և 30-ին Ռումինիայի մայրաքաղաքում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովը։ Սա կլինի առաջին նման մակարդակով հանդիպումը, որը ՆԱՏՕ-ն կանցկացնի 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթնաժողովից հետո։

Նմանատիպ