Ռումբի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակից տարհանվել են քաղաքացիները
Ռումբի սպառնալիքի պատճառով Էյֆելյան աշտարակից տարհանվել են քաղաքացիները

Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ Փարիզի Էյֆելյան աշտարակից քաղաքացիներին տարհանել են ռումբի առկայության սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Քանի որ քաղաքացիներին տարհանել են ռումբի առկայության սպառնալիքի պատճառով, Էյֆելյան աշտարակը փակ է հանրության համար»,- հայտնել են Ֆրանսիայի ոստիկանությունից։

Բացի այդ, ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, հյուրերը տարհանվել են բոլոր երեք հարկերից, ինչպես նաև Էյֆելյան աշտարակի հարակից տարածքից։ Տարհանվել է նաև հարկերից մեկի ռեստորանը։

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։